Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ասում է, որ Երևանի 12 վարչական շրջաններում ընթացել է ձնամաքրման աշխատանքներ, մայրաքաղաքը հանձնվել է տրանսպորտային երթևեկությանն ու անցել երկրորդային փողոցների մաքրմանը։
Հարցված վարորդների կարծիքները կիսվում են․ ոմանք ասում են, որ փողոցները մաքրված են, ոմանք հակառակն են պնդում։
Այնինչ՝ որոշ փողոցներում ձյունը մաքրել չի հաջողվել ճամփեզրերին կայանած մեքենաների պատճառով, քանի որ չի ապահովվել գոնե մաքրող սարքի 3,1 մ լայնությունը։