Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը 2021 թվականի հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախ (Ստեփանակերտ)։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ։ Հանդիպման ժամանակ կքննարկվեն սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերը, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման նպատակով: