ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 27-ի դասացուցակը․
«Մարտի 27-ի դասացուցակը
Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝
Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Լեոնարդո դա Վինչի, «Դեղձենին»
Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Կիլիկյան Հայաստան․ Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմա՝ Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգները
Ֆիզկուլտուրա
11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝
Մաթեմատիկա. Գծային հավասարումների համակարգ, գծային հավասարումների համակարգի լուծում
Ֆիզիկա. Անկյան տակ նետված մարմինների վերաբերյալ խնդիրների լուծում
ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝
14։00 – Բնագիտություն (6-րդ դասարան), թեմա՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
14։30 – Կենսաբանություն (9-րդ դասարան), թեմա՝ Միջավայրի կենսածին գործոնները
15։00 – Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Տերյան, «Աշնան» բանաստեղծություն
15։30 – Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Հնչյունափոխություն»,- գրել է նա