Ե՞րբ է Հայաստանը համալրելու երջանիկ երկրների շարքը: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ երջանիկ երկիր կառուցելն իր քաղաքական ուժի տեսլականն է:
«Զարգացած տնտեսություն և բարեկեցություն. սա հնարավոր է աշխատանքով, աշխատանքն արդյունավետ կլինի, երբ որակավորված է, իսկ դա հնարավոր է այն պարագայում, եթե մենք ստեղծում ենք գիտելիքահենք տնտեսություն, օգնում ենք, որ մարդիկ որակավորվեն, վերաորակավորվեն, մրցունակ դառնան, գործարար հմտություններ ձեռք բերեն: Կարևոր է այս պրոցեսը սկսել նախակրթարանից, բուհից և շարունակել: Ես երջանկությունը տեսնում եմ կրթության մեջ, ընդ որում՝ դա ասելիս պարտադիր չէ հասկանալ ակադեմիական գիտելիքներ»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց՝ երջանիկ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է արդարություն, օրինականություն, իշխանություն ընտրելու հնարավորություն, բայց կրթությունը գլխավոր կոմպոնենտն է, քանի որ կրթված մարդուն, օրինակ, դժվար է քաղաքական կամք պարտադրել: