Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 322 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5928-ի: Մայիսի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 2874 է, փաստացի բուժվում է 2952-ը, գրանցվել է մահվան 74 (+4) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 47654 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 28-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք։