«COVID-19-ի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 93 մլն 409 հազ. 645.2 դրամ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295»,- ասվում է հայտարարության մեջ։