ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացնել տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ որոշ դեպքերում ոստիկանության հետ համատեղ: Այս մասին հայտնում են Տեսչական մարմնից։
Տրանսպորտային անվտանգության մասնագետներն այս ընթացքում շրջայց են կատարել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տարածքում, միաժամանակ հանդիպումներ են ունեցել էլեկտրոնային տաքսի ծառայություն մատուցող՝ GG taxi և YandexTaxi ընկերությունների ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի և նշված ընկերությունների ներկայացուցիչները պայմանավորվել են խստագույնս պահպանել Պարետի կողմից տրված անվտանգության պահպանման ցուցումները և համատեղ ուժերով էլ ավելի արդյունավետ, անվտանգ իրականացնել վերահսկողական աշխատանքները։
Տեսչական մարմնից հայտնել են, որ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։
Վերահսկողական գործառույթները կրելու են ամենօրյա շարունակական բնույթ։