Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական, որը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակագրության առնչությամբ իր կասկած էր հայտնել. գրում է «Грузия-online»-ը։
Գործակալությունը նշում է, որ Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են ու չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։ «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն։