Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ մայիսի 29-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 460 դեպք, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8676 է, մահվան դեպքերինը՝ 165։
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:Այսպիսով մարզում…
Опубликовано Գնել Սանոսյան/Gnel Sanosyan Пятница, 29 мая 2020 г.