Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ռուբինա Ղազարյանցը՝ Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սեւան Պետրոսյանը։
«Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների եւ ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ եւ պարզությամբ։ Ցավոք, ԿՈՎԻԴ-19-ի վարակը նաեւ նրա կողքով անցավ»,-գրել է Ղազարյանցի դուստրը։
Նա հայտնել է, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու, իսկ ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների։