ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Ինչպես Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։
Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարզերում ևս հսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:
Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում: