Կորոնավիրուսը է հաստատվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի մոտ ։
Այս մասին Մեժլումյանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ ինքն այժմ հոսպիտալացվել է։ Նա նաեւ հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է նաեւ իր ընտանիքի չափահաս անդամների մոտ։
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Մեժլումյանի կնոջ՝ Ինեսա Պետրոսյանի մոտ, ով նույնպես «Մարտի 1» – ի գործով Սեյրան Օհանյանի փաստաբանն է։