Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 8 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139-ի։ Նախօրեին գրանցված մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 81 տարեկան տղամարդ, 63 տարեկան տղամարդ, 65 տարեկան տղամարդ, 73 տարեկան կին, 82 տարեկան կին, 67 տարեկան տղամարդ, 81 տարեկան տղամարդ, 69 տարեկան կին:
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։