Երեկվանից աշխատում ենք առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձեւակերպելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում և վաղը՝ առաջին խմբաքանակը՝ 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտորն, իսկ Մոլեկուլյառ կեսաբանության ինտիտուտի կարողությունները գնահատվում են, որ 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը նաև հետագա թեստերի քանակի ավելացման պարագայում հնարավորություն է ստեղծելու բավարարել մեր իսկ պահանջարկը»,-նշել է Ավինյանը։
«Մենք հաշվի ենք առնելու համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարեւոր չեն: Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորումն է եւ օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը, որոնք նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են հուլիսի կեսերից»,-ասաց նա: