ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին տեղեկատվություն ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման վերաբերյալ: Այս մասին վարչապետը գրառում է կատարել է Facebook-ի իր էջում ։
«Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց», – գրել է վարչապետը:
Այս գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել է համապատասխան լուսանկարներ և տեսագրություններ, որոնք արվել են Երևանի տարբեր շրջաններում և Հայաստանի մարզերում։
Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր նաև լեփ-լեցուն ավտոբուս նստող քաղաքացիների լուսանկարը՝ տեղեկացնելով, որ լուսանկարում տուն վերադարձող Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն են: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նշված ֆաբրիկան պարետի որոշմամբ 72 ժամով փակվել է։