Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 3-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10,009-ի, հիվանդներից 3,427-ն արդեն բուժվել է, մահացել է 158 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 796 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 634-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5,935 դեպք, 71 մարդ մահացել է, 3,564-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 165,555 դեպք, ապաքինվել է՝ 129,921-ը, գրանցվել է մահվան 4,585 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 157,562-ի, ապաքինվել է 123,077 մարդ, արձանագրվել է 7,942 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 423,741-ի, ապաքինվել է 186,985 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,037 դեպք։