Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10,524 -ի: Հունիսի 3-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3454 է, փաստացի բուժվում է 6841-ը, գրանցվել է մահվան 170 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 59-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 10009 դեպք։