2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար 6 դպրոցների տնօրեններին քաղաքապետից տրվել է նկատողություն։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «նկատողություն» ստացած տնօրենների անունները։
- Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյան
- հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյան
- Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյան
- Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյան
- Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյան
- հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյան