Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Ըստ որոշման՝ այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
- Հյուրանոցների համար,
- Երկարատև խնամքի հաստատությունների համար,
- Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:
Որոշման մանրամասները ստորև՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf?fbclid=IwAR0kQtSKp9X9zOVfHeVixHDf9bZnK62McAxOrZZf5wmaiX-ZUAShv8MHLZc