ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված այն լուսանկարները, որոնցում պատկերված է՝ ինչպես են քաղաքացիները խախտում հակահամաճարակային կանոնները։
Հիշեցնենք, որ այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցող ամենօրյա ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել էր, որ նախօրեին սկսված ֆլեշմոբը մինիհեղափոխություն է արել հակահամաճարակային կանոնների պահպանման ասպարեզում և արդեն որոշակի արդյունքներ տեսանելի են։