Այսօր կորոնավիրուսին վերաբերող ակադեմիական քննարկման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը անդրադարձավ այն խոսակցություններին, թե կորոնավիրուսի համաճարակ չկա։ Մուրադյանը նշեց, որ բժշկության մեջ պետք է զգույշ լինել ծայրահեղ կարծիքներ արտահայտելիս, առավելևս՝ երբ խոսքը գնում է առողջության և այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսին մահն է։
Ըստ նրա, Բժշկությունը ինքնին և առարկայան քննարկումները չպետք է վերածվեեն ցինիզմի։
«Երբ ռեանիմացիաները լեփլեցուն են, և մեր բուժաշխատողները 2 ամիս տառապանքով , քրտինքով կարողանում են կյանքեր վերադարձնել, իսկ երբ չեն կարողանում, այդ քրտինքը արցունք է ձևավորում նույն բուժաշխատողների մոտ, չեմ կարծում, թե կարելի է ասել, թե սա թատրոն է»,-ասաց Մուրադյանը՝ կոչ անելով նման կարծիքները չդարձնել քննարկման առարկա։
Նրա խոսքով՝ խնդիր կա և պետք է դադարեցնել այդ քննարկումները, թե իբրև բնականոն կյանքով ապրում ենք, բայց մեզ փորձում են հագեցնել ինֆորմացիոն դաշտով։
Նա նշեց, որ երկու ծայրահեղությունն էլ վտանգավոր՝ և՛ ցինիզմն ու ժխտողականությունը, և՛ ձևավորված պանդեմիկ ինֆորմացիոն դաշտը։