Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի: Հունիսի 5-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3513 է, փաստացի բուժվում է 8052-ը, գրանցվել է մահվան 183 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 69-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 11221 դեպք։