Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 503-ի։
Նախօրեին գրանցված մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է: