Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում ասվում է, որ հավելվածն ունի երկու օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի եւ վերահսկող մարմին։
Տեսանյութում, մասնավորապես, ասվում է.
- «Ներբեռնել, անձնական համարին ստացված քառանիշ թիվը փոխանցել պարետատուն, ապա ինքնալուսանկարվել։ Այդ պահին ֆիքսվում են օգտատիրոջ կոորդինատները եւ ինքնամեկուսացման հստակ վայրը։ Քառանիշ թիվը՝ անվտանգության կոդը, գրանցվում է ԱՐՄԵԴ համակարգում՝ օգտատիրոջ անվան դիմաց և հավելվածը քաղաքացու բժշկական գործին է միանում։
- Գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ առանց հստակ ժամանակացույցի օգտատերը ստանում է հաղորդագրություններ՝ ինքնալուսանկարվելու պահանջով։ Հաղորդագրությունը ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները։ Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտարկվում է որպես փախուստ և ահազանգն ուղարկվում Ոստիկանություն։ Եթե կոորդինատները նույնն են կրկի լուսանկարվելու հրահանգ է տրվում։ Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար։
- Բացի հսկելուց քաղաքացի-սպասարկող բժիշկ կապն է ապահովում ընդամենը մեկ կոճակով։ Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում և հետագայում օրենքով սահմանված կարգով վերացվելու են»։
Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին
Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին
Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Пятница, 10 июля 2020 г.