Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 11 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 749-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ oգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38.841 դեպք, որոնցից 29.557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165.656 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։