Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.050-ի։ Օգոստոսի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 29.750 է, փաստացի բուժվում է 8.318-ը, գրանցվել է մահվան 754 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 166.701 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։