Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ ընթացքի մեջ է կորոնավիրուսի գոյության դեմ քարոզչություն տանող անձանց տեղորոշման վերաբերյալ օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին վարչապետի տված հանձնարարականը:
Վարչապետը նշել է, որ հանձնարարականը կատարվել է և նաև կատարման ընթացքում է:
«Պարզվել են մարդիկ, շրջանակներ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե նրանց արարքը այսօրվա քրեաիրավական կամ օրենսդրության տեսակետից ինչ սակցիաներ և գործողություններ են առաջացնում: Մենք այդ ամեն ինչը վերլուծում ենք»,- մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պարզվել է այն մարդկանց շրջանակը որոնք ասել են, որ կորոնավիրուս չկա․ Փաշինյան