Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 6 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 791-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ օգոստոսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40.410 դեպք, որոնցից 32.520-ն` առողջացած, 791-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176.014 թեստավորում: