Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի։ Օգոստոսի 13-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 33897 է, փաստացի բուժվում է 6079-ը, գրանցվել է մահվան 809 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 238 են։