Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42.616 -ի։ Օգոստոսի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 35.907 է, փաստացի բուժվում է 5.605-ը, գրանցվել է մահվան 850 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 193.693 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 254 են։