Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 852-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42.792 դեպք, որոնցից 35.991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195.194 թեստավորում: