Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42936-ի։ Օգոստոսի 25-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 36475 է, փաստացի բուժվում է 5343-ը, գրանցվել է մահվան 858 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 260 են։