Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 920-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ունենք 248 առողջացած:
Հիշեցնենք՝ երեկ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: