Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 376-ի: Սեպտեմբերի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42 069 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 128 քաղաքացի, փաստացի բուժվում է 3101-ը, գրանցվել է մահվան 923 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 283 են։
Հիշեցնենք՝ երեկ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41 941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: