Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47.154-ի:
Սեպտեմբերի 19-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42.551 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 182 քաղաքացի, փաստացի բուժվում է 3390-ը, գրանցվել է մահվան 928 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 259.664 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 285 են։