Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47.154 դեպք, որոնցից 42.551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259.664 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։