Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47.431-ի:
Սեպտեմբերի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42.608 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 57 քաղաքացի, փաստացի բուժվում է 3.606-ը, գրանցվել է մահվան 930 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 263.608 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 287 են։