Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667-ի:
Սեպտեմբերի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 42676 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 39 քաղաքացի, փաստացի բուժվում է 3765-ը, գրանցվել է մահվան 938 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 266066 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 288 են։