Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083-ի:
Հոկտեմբերի 6-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44932 է, փաստացի բուժվում է 6859-ը, գրանցվել է մահվան 990 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 302 են։