ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերի մասին:
Այդ ծախսերն, ըստ նախարարության, համավարակով պայմանավորված կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ Ներկայացված աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։