Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել, ինչը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում, Հայաստանի բիզնես շրջանակներում: Շատերը մտածում էին, որ որոշումներն ազդեցություն էին ունենալու Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների վրա: Սակայն նման անհանգստությունները տեղին չեն, քանի որ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ Ռուսաստանի դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Ինչպես բեռները տեղափոխվում էին Հայաստանից Ռուսաստան եւ հակառակը, նույն կերպ կշարունակվի հետագայում սովորական ռեժիմով: Այսինքն սովորական ասելով, 3 օր առաջվա ռեժիմի մասին է խոսքը»,-տեղեկացրեց վարչապետը։
Ինչ վերաբերում է ընդհանուր բեռնափոխադրումներին, ապա ըստ վարչապետի, Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն հունով: