«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- գրել է Նիկողոսյանը։
Նշենք, որ սա կորոնավիուսից մահվան 5-րդ դեպքն է։