Երևանի քաղաքապետարանը հրապարակել է կորոնավիրուսով պայամավորված արտակարգ դրության պայմաններում Երևանի բուժհաստատությունների անձնակազմի աշխատանքները ներկայացվող տեսանյութը։
Բուժհաստատությունների աշխատակիցների այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով և նշում են, որ իրենք նման են պատերազմի դաշտում կռվող զինվորի․ այս դեպքում հակառակորդը վիրուսն է։
Նշվում է, որ համայնքային պոլիկլինիկաների մի շարք աշխատակիցներ միացել են քաղաքապետարանի կոչին և համալրել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարող բուժաշխատողների ցանկը։
Արտակարգ աշխատանք 🚑🚑🚑 Արտակարգ դրության պայմաններում Երևանի բուժհաստատությունների անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 7 апреля 2020 г.