Այսօր առավոտյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացու։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով»,- գրել է վարչապետը՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:
«Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ, զգուշավոր լավատեսությունը պահպանում են՝ ընդգծելով, որ եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին: