Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրում աշխատանքային եռուզեռ է՝ կարտոֆիլն են դաշտից տուն հասցնում։ Մեծերին միացել են նաև համայնքի փոքր բնակիչները։
Հոբարձի գյուղից ռազմաճակատ մեկնած տղամարդկանց ընտանիքներին կարտոֆիլի բերքահավաքն իրականացնելու համար գործի են անցել գյուղի բնակիչները, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաները։
Այս մասին տեղեկանում ենք Հոբարձիի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Եվ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ սննդամթերք և այլ ապրանքներ են ուղարկում Արցախ։
Բացի Արցախ օգնություն ուղարկելուց, ինչպես տեսնում ենք՝ թիկունքը փորձում են ամուր պահել բոլորը՝ փոքրից մեծ։