61 տարեկանում մահացել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը։ Այս մասին հայտնում են Ստեփանավանի համայնքապետարանից։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ղարաքեշիշյանը մահացել է կորոնավիրուսից։
Նրա խորհրդականը, սակայն, Armenia Today-ի հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ միայն բժիշկները կարող են հաստատել` քաղաքապետը կարոնավիրուսի՞ց է մահացել, թե՞ ոչ։
Նշենք, որ Միքայել Ղարաքեշիշյանը 2012 թվականից զբաղեցնում է Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը։