Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ, այրվել է 55,91 հա տարածք, որից 18,01 հա՝ «Շիկահող» պետական արգելոցում և 37,9 հա՝ արգելոցի հարակից տարածքներում։
Տավուշի մարզու, ընդհանուր առմամբ, այրվել է 481 հա տարածք, որից 380 հա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում։