Ջուզեպպե Վերդիի դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես›› օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հրավիրյալ անվանի արտիստների կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, տեղեկանում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից:
Կազմակերպիչները հայտնում նե, որ օպերայի համերգային կատարումը տեղի կունենա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, 2023թ. նոյեմբերի 3-ին ժամը՝ 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: