Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերել է 38.093.200 դրամ գումար ($77,740): Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:
Հիմնադրամը վերահաստատում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, ով դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ: