Օգոստոսի 11-ին «S7 Airlines» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարթերային չվերթը, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայից թռիչքը նախատեսված է ժամը 12: 40-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից:
Հաղորդվում է, որ տոմսերը հասանելի են ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցչությունում և ավիափոխադրողի պաշտոնական կայքում: